Առցանց աշխատանքային հանդիպում ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ կատարված <<Կովիդ-19-ի ազդեցությունը Հայաստանի առողջապահության համակարգի և աշխատողների վրա: Սոցիալական երկխոսություն և սոցիալական պաշտպանության, առողջ, անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանն ուղղված միջոցների արդյունավետությունը>> վերլուծության արդյունքները ներկայացրեց տեսակոնֆերանսի միջոցով:

Բացման խոսքով հանդես եկան ՝

Գայանե Արմաղանովան՝ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ

Բորիս Խարատյանը —           Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի  նախագահի   տեղակալ

Սերգիուս Գլովացկաս — ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատողների գործունեության սեկտորի ղեկավար

Գոչա Ալեքսանդրիա —          Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի գրասենյակ, աշխատողների հարցերով մասնագետ

Կարինե Գաբրիելյանը   —        ՀՀ առողջապահության նախարարությանհանրային առողջապահության բաժնի պետ

Այնուհետև ծրագրի փորձագետներ Շուշան  Իսահակյանն ու Աննա Իսահակյանը մանրամասն ներկայացեցին հետազոտության ամբողջական վերլուծությունը և կատարված աշխատանքի արդյունքները։

<<Կովիդ-19 հիվանդացությունը՝ Հայաստանի առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում>>  թեմայով զեկույցով հանդես եկավ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ոոմելլա Աբովյանը։    

 Հանդիպումն անցավ բավականին ակտիվ և բուռն քննարկումների մթնոլորտում։

Բանախոսները  ներկայացրեցին Կովիդ 19-ի համավարակի ընթացքում համակարգում ի հայտ եկած խնդիրների, դրանց հետևանքների, հանրային առողջապահության համակարգի կայուն զարգացման և բնակչությանը որակյալ, մատչելի բուժսպասարկման ապահովմանն ուղղված նախատեսվող քայլերի մասին:

Այնուհետև փորձագետները ներկայացրեցին առաջարկություններ՝ հանրային առողջապահության կայուն զարգացման և ոլորտում արժանապատիվ աշխատանքի ապահովման  ուղղությամբ:

Հանդիպման վերջում ՃՀՄ նախագահ Գ․ Արմաղանովան, ամփոփելով արդյունքները, կարևորեց նմանատիպ աշխատանքային հետազոտությունների և հանդիպումների  նշանակությունը՝  շեշտելով, որ դրանք պետք է կրեն պարբերական բնույթ և շնորհակալություն հայտնեց մասնակիցներին։   

Начало формы

Конец формы

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով