Առողջապահության աշխատողների արհմիության ՃՀՄ խորհրդի նիստը
Ս.թ. փետրվարի 24-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ՃՀՄ խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի անդամները, Երևան քաղաքի արհեստակցական կազմակերպությունների նախագահները: Նիստը վարում էր ՃՀՄ նախագահ Գայանե Արմաղանովան: Ներկայացվեց հաշվետվություն ՃՀՄ 2020թ. կատարած աշխատանքների մասին: Խոսվեց ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների, դրանց հաղթահարման հնարավոր լուծումների մասին` պայմանավորված COVID 19-ով և պատերազմով: Կարևորվեց այս ընթացքում հատկապես բուժաշխատողների դերը՝ ովքեր ինչպես համավարակի, այնպես էլ ողջ պատերազմի ընթացքում եղել են առաջնագծում, պայքարել երկու ճակատով, ջանք չխնայելով և իրենց վրա են վերցնելով ողջ ծանրությունը: 2020թ. բյուջեի կատարման մասին զեկուցեց Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ռիմմա Հասրաթյանը: Այնուհետև ներկայացվեց 2021թ. բյուջեի նախագիծը:Նիստի ավարտին ՃՀՄ նախագահը շնորհավորեց առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Շիրակի մարզային միության նախագահ, ՃՀՄ խորհրդի երկար տարիների անդամ Միշա Գասպարյանին՝ ծննդյան 80 ամյակի կապակցությամբ և հանձնեց ՃՀՄ շնորհավորագիր և հուշանվեր:


















