ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ՝ ՎԱՆԱՁՈՐԻ ԲԿ

Ս.թ. հուլիսի 25-ին ԱՄԿ <<Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը>> ծրագրի շրջանակներում Լոռու մարզի խոշոր բժշկական հաստատությունների տնօրենների և արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացավ խորհրդաժողով ՝ <<Հայաստանում աշխատավայրում անհատական աշխատանքային բողոքների լուծման այլընտրանքային մեխանիզմները>> թեմայով:Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահւթյան և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Շուշան Պետրոսյանը, առողջապահության աշխատողների Լոռու տարածքային միության նախագահ Լաուրա Հակոբյանը :Ծրագրի նպատակների, կազմակերպություններում նրա ներդրման անհրաժեշտության մասին խոսեցին ԱՄԿ ծրագրի խորհրդատու, փորձագետ Արա Երեմյանը, ԱՄԿ ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով