Հոբելյանական միջոցառում <<Սեբաստիա>> առողջության կենտրոնում՝ նվիրված կենտրոնի հիմնադրման 90 ամյակին
Հղումը՝ https://www.facebook.com/hayastani.arogjapahut.yan.arhmiut.yun










Այսօր ՃՀՄ նախագահ Շուշան Պետրոսյանը ներկա է գտնվել Երևանի <<Սեբաստիա>> առողջության կենտրոնի հիմնադրման 90 ամյակին նվիրված միջոցառմանը։
<<Սեբաստիա>> առողջության կենտրոնը Երևանի ամենահին առողջապահական կազմակերպություններից է։ Հոբելյանը հարգանքի տուրք և խոնարհում էր բոլոր երախտավորներին` բժիշկներին, բուժքույրերին և աշխատակիցներին, ովքեր տարբեր ժամանակներում իրենց գիտելիքով, փորձով նպաստել են կենտրոնի կայացմանն ու զարգացմանը։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, Երևանի քաղաքապետարանի առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, <<Սեբաստիա>> առողջության կենտրոնի տնօրեն Սերգեյ Մանուկյանը, ովքեր շնորհավորեցին , շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեցին կենտրոնի վաստակաշատ աշխատակիցներին։
Աշխատողների շրջանում արհմիության դերի բարձրացման և ակտիվ համագործակցության համար ՃՀՄ նախագահ Շուշան Պետրոսյանը պարգևատրվեց կենտրոնի հիմնադրման 90 ամյակին նվիրված հուշամեդալով։
