Նորություններ

Շնորհավո՛ր տոնդ, սիելի՛ բուժաշխատող

Սիրելի՛ բուժաշխատողներ,

Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։

Այս օրը պարզապես մասնագիտական տոն չէ։ Սա այն մարդկանց գնահատանքի օրն է, ովքեր ընտրել են մի ճանապարհ, որտեղ ամեն հաղթանակի հետևում տասնյակ անքուն գիշերներ են, անտեսանելի ջանքեր, իսկ յուրաքանչյուր փրկված կյանքի մեջ՝ սեփական սրտի մի մասնիկ։

Այս օրը միավորում է ամենամարդասիրական գործի բոլոր նվիրյալներին, ովքեր ամեն օր պայքար են մղում մարդկանց կյանքի և առողջության պահպանման համար: Ձեր աշխատանքի իրական արժեքը չափվում է փրկված կյանքերով, վերականգնված ժպիտներով և այն երախտագիտությամբ, որը երբեմն նույնիսկ բառերով չի արտահայտվում։

Կան մասնագիտություններ, որոնց աշխատանքի արդյունքը միշտ չէ, որ տեսանելի է , իսկ խնդիրների և դժվարությունների մասին շատ հաճախ չի բարձրաձայնվում։ Բայց այն ապրում է մարդկանց սրտի զարկերում, նոր ծնված մանկան առաջին ճիչում, ապաքինված հիվանդի ժպիտում և ընտանիքներ վերադարձած երջանիկ առօրյայում։

Թող ձեր ճանապարհին ավելի շատ լինեն առողջացած մարդիկ, քան հիվանդություններ, ավելի շատ երախտագիտություն, քան հոգնածություն, ավելի շատ ժպիտներ, քան անհանգստություն։

Թող ձեր բարությունը և հոգատարությունը բազմապատիկ վերադարձվեն ձեզ՝ երջանկության, սիրո և բարեկեցության տեսքով:

Շնորհակալությու՛ն հազարավոր մարդկանց կյանքում թողած լուսավոր հետքի համար։

Ապրե՛ք, որ ապրեցնե՛ք:

Ճյուղային հանրապետական միության ՆԱԽԱԳԱՀ` ՇՈւՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով