Նորություններ

ՃՀՄ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ

Ս.թ. դեկտեմբերի 12-ին կայացավ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը:

Նիստը վարեց ՃՀՄ նախագահ Շուշան Պետրոսյանը՝ հակիրճ տեղեկատվություն տալով 2025թ. չորրորդ եռամսյակում կատարված աշխատանքների, ինչպես նաև ողջ 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքների, առաջացած խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին:

Այնուհետև նույնպիսի տեղեկատվությամբ հանդես եկան նաև Երևան քաղաքի և մարզային արհեստակցակական կազմակերպությունների նախագահները:

Ներկայացվեց 2026 թվականի աշխատանքների կազմակերպմանն ուղղված աշխատանքային պլանը և ժամանակացույցը:

Խոսվեց ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների, բացթողումների, դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերի և լուծումների մասին: Նիստի ընթացքում խորհրդի անդամների կողմից հնչեցվեցին բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով