Մարզային այց Գյումրի
Մարզային այցելությունների շրջանակներում այսօր՝ 2024թ. սեպտեմբերի 27_ին , Գյումրու ԲԿ_ում տեղի ունեցավ հանդիպում Շիրակի մարզի խոշոր բժշկական կենտրոնների ղեկավար կազմի, մարզի բուժաշխատողների և արհմիութենական ակտիվի հետ, որին մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի առողջապահության աշխատողների ՃՀՄ նախագահ Շուշան Պետրոսյանը և ՃՀՄ գլխավոր հաշվապահ Մարիամ Շահբազյանը։ Հանդիպման ընթացքում խոսվեց արհմիությունների դերի և գործունեության մասին, քննարկվեցին գործատու-աշխատող հարաբերություններում առաջացող կոնֆլիկտների երկկողմանի շահավետ լուծման տարբերակներ: Հանդիպումն անցավ բուռն հարց-պատասխան քննարկումներով, ձեռք բերվեց համաձայնություն ավելի հաճախ կազմակերպել նմանօրինակ հանդիպումներ մարզերի տարբեր բուժհաստատություններում՝ հօգուտ աշխատողների: