Հոյտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր
Հոկտեմբերի 7-ը արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրն է: Նկարիչների միությունում այսօր աշխատանքի տոնավաճառ էր, որին մասնակցում էին տարբեր կազմակերպություններ՝ ներկայացնելով իրենց արտադրանքը և առաջարկելով թափուր աշխատատեղեր: Աշխատանքի տոնավաճառից հետո կայացավ Հայաստանի արհմիությունների մասին փաստավավերագրական ֆիլմի առաջին կինոդիտումը: Ցանկանում ենք մեր հայրենակիցներին բարենպաստ աշխատանքային պայմաններ և արժանապատիվ աշխատանք: